Վրաստանի խորհրդարանում մինչ պլենար նիստի սկսվելը ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավոր Դատո Լորտկիպանիձեի և փոքրամասնության ներկայացուցիչ Ակակիա Մինաշվիլիի միջև, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ծեծկռտուքի պատճառը խորհրդարանի շենքի առջևի ակցիան է, որը «Ազատ գոտու» և «Ազգային շարժման» ներկայացուցիչներն անցկացնում են հաջակցություն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի:
Բախումը տեղի է ունեցել նիստերի դահլիճում:
Մինչ այդ ակցիայի մասնակիցներն առճակատման են դուրս եկել Լորտկիպանիձեի հետ, և ոստիկանները ստիպված են եղել նրանց ցրել:








































