Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը նախօրոք որոշված օրը մեկնել է Իմրալի կղզի՝ բանակցելու քուրդ անջատողականների առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի հետ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Քրդական խնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում, որ թուրքական իշխանությունները նախաձեռնել էին դեռ 2012 թ., Օջալանի հետ երեք հանդիպումներ են անցկացվել: Այս հանդիպումն առաջինն է մարտի 21-ից հետո, երբ Օջալանն իր կողմնակիցներին կոչ արեց դադարեցնել զինված դիմադրությունը:
Հանդիպումը նախատեսված էր շաբաթվա վերջին՝ Օջալանի ծննդյան օրից (ապրիլի 4-ին) հետո: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, այս անակնկալ մեկնումի պատճառը հավանաբար այն է, որ Օջալանն, իր ծննդյան օրվա հետ կապված, հերթական հայտարարությունն է պատրաստում:







































