Մեծ Բրիտանիայում 27-ամյա տրանսգենդերը ծրագրում է դառնալ իր երեխայի և՛ հայրը, և՛ մայրը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ֆեյ Փերդեմը սեռը փոխել և կին է դարձել 21 տարեկանում:
Երեխա բեղմնավորելու համար սպերմատոզոիդը կվերցվի Փերդեմի սառեցված սերմից, երբ նա դեռևս տղամարդ էր:
Այժմ Փերդեմը փնտրում է փոխնակ մոր, ով ձվաբջիջ կհատկացնի և կկրի երեխային: Այդ ամենը կարժենա 100 հազար ֆունտ ստեռլինգ:
«Դեռևս մինչ այն, երբ ես հասկացա, որ կին եմ ցանկանում դառնալ, ես գիտեի, որ ցանկանում եմ մայր լինել»,- հայտարարել է Փերդեմը:
Այսպիսով, եթե ստացվի փոխնակ մայր գտնել, Փերդեմը կդառնա երեխայի կենսաբանական հայրն ու խորթ մայրը:
Փերդեմը ծրագրում է ամուսնանալ իր զուգընկերոջ և մանկության ընկերոջ` Քրիս Դոդի հետ, ով երեխայի ծնվելիս նրա խորթ հայրը կդառնա:











































