«Առևանգել 60 վայրկյանում» հայտնի ֆիլմի գլխավոր աստղը՝ 1967 Shelby GT500 ավտոմեքենան, աճուրդի է հանվել: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են մի քանի «Մուստանգ»-ներ, բայց գլխավոր դերակատար Նիքոլաս Քեյջը վարել է հենց այս մեկը՝ «Էլինորը»:
Այս ավտոմեքենան, որ ամենաճանաչվածն է պատմության մեջ, հայտնվել էր դեռևս 1974-ին նկարահանված «Առևանգել 60 վայրկյանում» ֆիլմում, բայց 2000-ին նկարահանված ռիմեյքի ավտոմեքենայի հետ այն ընդհանրապես կապ չունի:
2000-ի ֆիմում հոլիվուդյան ընկերության կողմից պատրաստված սպորտային ավտոմեքենա է:
Հանրահայտ ավտոմեքենան կվաճառվի Ինդիանապոլիսի Mecum’s Spring Classic աճուրդում: Դեռ հայտնի չէ, թե որքան գումար են նախատեսում ստանալ ավտոմեքենայի ստեղծողները:






































