Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ գնա և կողմ քվեարկի սահմանադրության նախագծի երկրորդ գլխին»

«Մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ գնա և կողմ քվեարկի սահմանադրության նախագծի երկրորդ գլխին, որտեղ ամբողջությամբ սահմանափակված են մարդու իրավունքները»,- այսօր Սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում. մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումը թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Վերջինիս խոսքով՝ նախագծում մի շարք լավ դրույթներ կան, բայց երկրորդ գլխում առկա սահմանափակումները անընդունելի են։ Ալումյանը զարմանք հայտնեց, որ մարդիկ իրենց հիմնական իրավունքների սահմանափակման հարցը թողած ամիսներ շարունակ քննարկում են, թե պետք է մեզ արդյոք Խորհրդարանական կառավարման համակարգ, թե ոչ։ Պետք է լինի կայուն մեծամասնություն, երկրորդ փուլ, թե ոչ։ «Պետք է շեղվել այդ հարցերից և քննարկման առարկա դարձնել այս հիմնական հարցերը»,- նկատեց Ալումյանը։

Քննարկմանը մասնակից, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ շեշտադրեց մարդու իրավունքները ոտնահարող, խախտող պետական մարմինների հարցը, հիմնականում իրավապահ մարմինների աշխատանքը, որտեղ առավելագույնս է ոտնահարվում մարդու իրավունքները։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար, մինչդեռ, առավել կարևոր է, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը։ Ըստ նրա՝ մնացած հռչակագրային տեքստերը, ձևակերպումները իրեն քիչ են մտահոգում։ Իրավապաշտպանի համար մտահոգիչ է այն, որ շատ իրավունքներ, որոնք առանց այդ էլ սահմանված են ուրիշ օրենքներում, հռչակագրերում, շատ մանրամասն տեսքով ընդգրկված են սահմանադրության տեքստում, ինչն այդքան էլ ճիշտ չի համարում։

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ մտահոգիչը նոր սահմանադրության տեքստում միայն 2-րդ գլուխը չէ, այլ ողջ տեքստ,ը և իշխանությունները չեն ջանացել անգամ մի քանի «լավ դրույթ» ընդգրկել նախագծում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում