Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասեր և ծանոթացել այնտեղ շրջակա միջավայրի վիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարա կաններ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին բնապահպանության նորմերին խստորեն հետևելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:











































