Խոնավ աշնանը հագուստը չորացնելը մեծ խնդիր է դառնում: Սակայն բրիտանացի գիտնականների ստեղծած հեղափոխական չորացուցիչը ոչ միայն տնային պայմաններում լրիվ չորացնում է հագուստը, այլև «արդուկում» այն։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
DriBuddi սարքն աշխատում է «խելացի» տեխնոլոգիայով, որը հագուստը չորացնելու ժամանակ վերացնում է նաև դրա ճմռթվածությունը։ Արդյունքում հագուստը նաև արդուկվում է:
Նշվում է, որ չորացուցիչը միանգամից 18 կտոր հագուստ է տեղավորում, որոնք անթերի չորացվում ու «արդուկվում» են 2 ժամում։










































