Georgia Online-ի փոխանցմամբ՝ 2014 թվականից ցայսօր Վրաստանի էկոնոմիկայի բոլոր ոլորտներում ստեղծել ենք 90.000 նոր աշխատատեղ։ Այդ մասին ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ տնտեսական ազատությունը զարգացման պլանում անկյունաքար է, որի նպատակը տնտեսական աճին, ինստիտուտների կառավարման ամրապնդմանը նպաստելն է, մեծ թվով աշխատատեղեր ստեղծելն ու ժողովրդին մեծ հնարավորություններ ընձեռելը:
«Աճ ապահովելու համար մենք Վրաստանը կվերածենք այնպիսի վայրի, ուր բիզնես վարելը շահավետ է և օտար ներդրումներ իրականացնելը՝ գրավիչ։ Վրաստանում բիզնես կարելի է վարել հեշտորեն։ Օտար և տեղի գործարարներն ազատորեն գործունեություն են իրականացնում կոնկրետ միջավայրում, որում երաշխավորված է մասնավոր սեփականաշնորհման իրավունքը։
Համաշխարհային բանկի վարկանիշի համաձայն՝ Վրաստանը բիզնես վարելու հեշտության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը։ 2014 թվականին Վրաստանում օտար ուղղակի ներդրումների ծավալն աճել է 87 տոկոսով, ինչը 2007 թվականից հետո ամենամեծ ցուցանիշն է»,- ասել է Ղարիբաշվիլին։











































