ՀՀ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն` ժամանումների և մեկնումների քանակակազմում գերակշռել են ՀՀ քաղաքացիները համապատասխանաբար` 51.6% և 53.4%:
Վրաստանի քաղաքացիների համար նույն ցուցանիշը կազմում է համապատասխանաբար`17.3% և 16.8%, ՌԴ քաղաքացիների համար` 15.8% և 15.1%:
Որոշակի մասնաբաժին են ունեցել նաև Իրանի քաղաքացիները. համապատասխանաբար` 6.9% և 6.6%:
Ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների քանակակազմում տղամարդիկ կազմել են 65%, կանայք` 35%:










































