ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի դատարանը վճիռ է կայացրել դերասան Գարի Օլդմենի ամուսնալուծության գործով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դատարանի որոշմամբ՝ Օլդմենը երգչուհի Ալեքսանդրա Էդենբորոյին կվճարի 3.3 մլն դոլար: Դերասանը կպահպանի երկու տան և մի քանի տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքը:
Ամուսինները միասին են ապրել 6 տարի և ամուսնալուծության հայցադիմում ներկայացրել 2015-ի հունվարին:







































