Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարբեր ժանրերի համակարգչային խաղերը տարբեր կերպ են ազդում ուղեղի զարգացման վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Հետևելով ուղեղի աշխատանքին՝ ամերիկացի նյարդաֆիլիոլոգները պարզել են, որ ուղեղը ամենից լավ խթանում և զարգացնում են ոչ թե գլուխկոտրուկներն ու հնարամտության խաղերը, այլ արկադներն ու կրակոցները, գրված է Policy Insights from the Behavioral and Brain Sciences ամսագրի հոդվածում:
Հետազոտողները վերլուծել են որոշ հանրահայտ խաղերի ազդեցությունը երիտասարդների հոգեվիճակի վրա: Այդ խաղերի թվում են եղել մի քանի կրակոցներովը, այդ թվում՝ Wolfenstein և GTA, ինչպես նաև սոցիալական խաղեր` ինչպես Sims-ը, շինարարական Minecraft-ը, առօրյա բջջային խաղեր, օրինակ՝ Angry Birds-ը և Candy Crush-ը, նաև հատուկ ուղեղի զարգացման համար մշակված մի շարք խաղեր:
Պարզվել է, որ ոչ բոլոր խաղերն են եղել օգտակար մտավոր զարգացման համար: Օրինակ` շինարարական, առօրյա և խաղաքարտային խաղերը` ինչպես Heartstone-ը, դրականորեն չեն ազդել ուղեղի աշխատանքի վրա և մտավոր ունակությունները զարգացնելու համար խթաններ չեն պարունակել:
Միևնույն ժամանակ, կրակոցներով և արկադային խաղերը բավականին լավացրել են խաղացողների մտավոր ունակությունները` ոչ ավելի վատ, քան հատուկ զարգացման համար ստեղծված խաղերը:
Չնայած դրան` գիտնականները հիշեցնում են, որ համակարգչային խաղերը ունեն և բացասական կողմեր, քանի որ նվազեցնում են երեխաների հետաքրքրությունը դասերի նկատմամբ:








































