Սիրիայում երկու ռուսական օդային հարված է հասցվել «Զավիա լեռան բազեների բրիգադների» ճամբարին, որոնք պատրաստություն են անցել ԱՄՆ ԿՀՎ մարտիկների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ստորաբաժանման հրամանատար Հասան Հաջ Ալիին:
Հրամանատարի պնդմամբ՝ լույս հոկտեմբերի 14-ի գիշերն իրականացված օդային հարվածներն ուղղված են եղել Իդլիբի արվարձաններին: Հասցվել է 20 հրթիռային հարված: