The Huffington Post թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ընձառյուծը ջուր խմելու համար գլուխը մտցրել է մետաղական տարայի մեջ, սակայն չի կարողացել այնտեղից դուրս բերել այն։ Բարեբախտաբար, միջադեպը գրանցվել է Ռաջաստհան նահանգի գյուղերից մեկի մոտ։ Տեղաբնակներն անասնաբույժներ են կանչել, որոնց ստիպված են եղել սպասել մոտ 6 ժամ։
Ընձառյուծին քնեցրել են, ապա ազատել են ծուղակից և հետ են ուղարկել բնական միջավայր։ Ենթադրվում է, որ կենդանու հետ պատահած միջադեպի պատճառը եղել է ջրի փնտրտուքը։










































