Վերջերս Sony ընկերությունը ներկայացրել է Xperia Z5 սմարթֆոնը՝ հայտարարելով, որ սարքն ունի «լավագույն տեսախցիկ»: Երևում է՝ այդ հայտարարությունը մարքեթինգային քայլ չէ, այլ համապատասխանում է իրականությանը, հայտնում է ultramir.net-ը:
DxOMark ռեսուրսը, որը զբաղվում է տեսախցիկների գնահատմամբ, արդեն փորձարկել է Sony Xperia Z5 սմարթֆոնը և դրան տվել է ամենաբարձր միավորները:
Sony Xperia Z5-ի հետևի պանելին տեղադրված է 23-մեգապիքսելանոց տեսախցիկ 1/2,3-դյույմանոց Sony Exmor RS սենսորով և ավտոմատ ֆոկուսավորման արագ համակարգով, որն աշխատում է ընդամենը 0,03 վայրկյանում: Տեսախցիկը հնարավորություն է տալիս լուսազգայնությունը բարձրացնել մինչև ISO 12800-ի՝ լուսանկարների և մինչև ISO 3200-ի՝ հոլովակների համար, նաև կարող է տեսագրել 4K կետայնությամբ:
Sony Xperia Z5 սմարթֆոնը վաճառքի կհանվի առաջիկա շաբաթներին՝ մոտ 699 եվրո գնով:








































