Իմ ծեծը հովանավորել է Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին այսօր, իր տանը հրավիրված ասուլիսում հայտարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Որպես ապացույց նա ներկայացրել է հունիսի 22-ին լույս 23-ի գիշերը իր ու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ Հայրապետյանը իրեն հայհոյել է, պահանջել տանը նստել, չխառնվել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին:
Ներկայացնում ենք նրանց հեռախոսազրույիցից մի հատված.
Սմբատ-Մի քանի անգամ զանգել էիր, հո՞ բան չի եղել։
Ռուբեն- Էս ի՞նչ կապիկություն ես արել, ցվրվի տնով:
Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք անում։
Ռուբեն- Քեզ ասում եմ գնա, վերընգի տանդ, ոտերդ կջարդեմ․․․
Սմբատ Հակոբյանի խոսքով` Ռուբեն Հայրապետյանը նաև հայոյել է իրեն:
Ազատամարտիկը նշեց, թե իր ցուցմունքներում չի նշել Ռուբեն Հայրապետյանի անունը՝ կարծելով, թե դրա անհրաժեշտությունը չկա: Ըստ նրա՝ ինքը այդ մասին ասել է լրագրողներին և եթե իրավապահները մտադիր են ընթացք տալ, թող լրատվամիջոցների հրապարակումներին ընթացք տան:












































