Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ ԳԱ-ի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին:
«Եթե բանակցությունները չհանգեցնեն Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը, ապա Բաքուն հարկադրված կլինի ուժով ազատել դրանք։ Հայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի մասին արտահայտվել է որպես Հայաստանի մաս։ Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն անտեսում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու իր պարտավորությունները։
Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սահմաններում»,- ասել է նա։








































