Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Գլխավոր դատախազությունը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին

Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը գրություն է ուղարկել գործով հսկողություն իրականացնող դատախազին՝ միջնորդելով քննարկել գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը:

Քննիչը հիմնավորել է, որ քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ իրենց համակցության մեջ բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում չի հաստատվել Տիգրան Խաչատրյանի կողմից Հարություն Զաքարյանին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, քանի որ Յուրի Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին և պատճառել ծանր մարմնական վնասվածք: Վերոգրյալը հաստատել են նաև Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը: Հարություն Զաքարյանն էլ իր հերթին Յուրի Մանուչարյանի հետ առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ Յուրի Մանուչարյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փողկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ուստի վերոգրյալ պայմաններում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նկատի ունենլով, որ մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կարող է վերացվել միայն դատախազի կողմից, ուստի, քննիչը միջնորդել է՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը քննարկելու համար:

Գործով հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործում առկա փաստական տվյալները, բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնել՝ դրա անհրաժեշտությունը վերանալու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում