Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն հերքել է Եմենում արաբական դաշինքի կողմից իրանական նավթի կալանման մասին հաղորդագրությունը, որում, իբրև թե, գտնվել է հակատանկային զենք, որը նախատեսված է եղել Եմենի շիա ապստամբների համար։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա միտումնավոր սադրանք է, անհիմն մեղադրանք, քարոզչություն։ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ նմանատիպ մեղադրանքներն ուղղված են հոգեբանական պատերազմի էսկալացմանը, և որ Եմենի բնակիչները չունեն իրանական զենքի կարիքը՝ զինյալներին դիմակայելու համար։
Բահրեյնում բազավորված ԱՄՆ հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ տվյալ տարածաշրջանում չի գրանցել զենքով որևէ բեռնանավ։








































