Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ջորջ և Ամալ Քլունիները հայտնվել են Քոհեն եղբայրների «Որտե՞ղ ես, եղբայր» ֆիլմի հոբելյանական ցուցադրման ժամանակ։ Լրագրողներին հաջողվել է պարզել աստղային զույգի ընտանեկան կյանքի մի շարք մանրամասներ։
Ջորջ Քլունին, որը գործնականում երբեք չի խոսում անձնական կյանքի մասին, պատմել է, որ Ամալի հետ տոնել են հարսանիքի մեկամյակը։ Ջորջը հայտարարել է, որ դա եղել է հիանալի երեկո, իրենք ընթրել են ռեստորանում, որը, սակայն, ընտրել է Ամալը։
Ջորջ Քլունին խոստովանել է, որ այդ տեղը ընտրել է Ամալը, քանի որ եթե ընտրությունը մնար իրեն, ապա կընտրեր սովորական բար, ուր շաբաթական լինում է 4 անգամ, սակայն Ամալը պնդել է, որ հարսանեկան տարեդարձը պետք է նշվի ռեստորանում։
Ջորջ Քլունին խոստովանել է նաև, որ բավական հաճախ իրեն անհարմար է զգում կնոջ հետ շփվելիս. «Ես հիմար եմ։ Ես շատ հաճախ ինձ հիմար եմ զգում կնոջս հետ զրուցելիս։ Դա այնքան էլ լավ բան չէ»։












































