Հանրապետության հրապարակում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ցուցահանդես է իրականացվում: Այն կազմակերպել է «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան: Ցուցահանդեսում ներկայացված են 60 կանացի կոշիկներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կազմակերպիչները նշեցին, որ ցուցահանդեսի նպատակն է իրազեկել հանրությանը, որ կանայք բռնության պատճառով մահացել են, և նրանց երեխաները որբ են մնացել:
Ցուցահնդեսին զուգընթաց, արդեն կառավարության դիմաց, իրականացվում է ակցիա՝ ի պաշտպանություն կանանց. պահանջում են ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































