Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների մոտ զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին, գրում է RIA Novosti-ն:
«Իրաքի և Սիրիայի ընդարձակ տարածքներում ԴԱԻՇ-ը փաստացիորեն ստեղծել է ծայրահեղական քվազիպետություն, որն ունի ճնշող ապարատ, եկամուտների կայուն աղբյուր, լավ զինված բանակ և զանգվածային ոչնչացման զենք»,- հայտարարել է Լավրովը ՄԱԿ-ի ԱԽ նախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ:










































