Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները դայվեր դրոններ են մշակել, որոնք մարդկանց կօգնեն ուսումնասիրել ստորջրյա աշխարհը, գրում է NEWSru.com-ը:
Ռոբոտները կարող են անել 3D վերականգնում, որը հնագետներին անհրաժեշտ է հասկանալու համար` ինչպես են տեղադրված գտածոները: Այն կարող է օգնել ինչպես ծովային կենդանական աշխարհի ուսումնասիրության, այնպես էլ գանձեր որոնելու հարցում:
Դրոնների փորձարկումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Տոսկանայի ափերի մոտ:






































