«Հանրային փրկության» ճակատի ներկայացուցիչ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, թե, հաշվի առնելով սահմանային լարվածությունը, պետք է փոխվի սահմանադրական փոփոխությունների անցկացման դեմ «ոչ»-ի շարժման մարտավարությունը:
«Ուժեղ և կազմակերպված ընդդիմության առկայությունը երկրում իշխանություններին հնարավորություն է տալիս ավելի հետևողական լինելու ազգային շահերի սպասարկման հարցում: Իշխանությունները իրենց ծոծրակին զգալով ընդդիմության տաք շունչը՝ ստիպված են ավելի մարտական գործել արտաքին ճակատներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ նաև ակտիվ, մոբիլիզացված ժողովուրդը արտաքին ուժերին ցույց է տալիս իր կենսունակությունը, համախմբվելու իր ունակությունը, ցույց է տալիս, որ պահանջատեր է լինելու իշխանությունների նկատմամբ նաև՝ արտաքին հակառակորդի դիմակայության մեջ: Ուստի նա կարծում է, որ ոչ թե պետք է փոխվի «ոչ»-ի մարտավարությունը, այլ պետք է կասեցվեն սահմանադրական փոփոխությունները:








































