«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի խաղում առաջընթաց է նկատում։ Մասնագետը հայտարարել է, որ թիմի նպատակն այս տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելն է։
«Չեմպիոնների լիգայում կարևոր է հաղթել բոլոր տնային խաղերը, այլապես բարդ կլինի։ Այդ իսկ պատճառով առաջիկա խաղը շատ կարևոր է մեզ համար։
Նախորդ տարվա համեմատ ավելի հզոր ենք դարձել, բայց մեզ դեռ ժամանակ է հարկավոր։ Ժամանակ անհրաժեշտ է այն բանի համար, որ կարողանանք խոսել Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին։
Նկատում եմ, որ թիմն ամեն շաբաթ ավելի ուժեղ է դառնում։ Մեր նպատակն այս տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելն է։ Իսկ եզրափակչում հաղթանակը ոչ միայն կարգ, այլև հաջողություն է պահանջում»,- հայտարարել է Վան Գալը։








































