Ֆրանսիայի իշխանությունների համար ընդունելի չեն Սիրիայում իրավիճակի կագավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումները, սակայն մտադիր են շարունակել երկխոսությունը, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Ֆրանսիայի Ազգային ժողովում ունեցած ելույթում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչպես կարող է երկրի ապագային մասնակցել նա, ով մեղավոր է ներկայիս իրավիճակի համար: Վերականգնել Ասադին` դա բարոյական սխալ է … Մենք Ռուսաստանի հետ համաձայն չենք այն հարցի շուրջ, որը վերաբերում է անցումային գործընթացին` դա չի կարող տեղի ունենալ Բաշար Ասադի մասնակցությամբ: Բայց մեր պարտքն է շարունակել երկխոսությունը»,- ասել է Վալսը:
Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդում հարց է բարձրացրել արտասահմանում ՌԴ ռազմուժերի օգտագործման համաձայնության մասին: Դաշնային խորհուրդը տվել է այդ թույլտվությունը:











































