Երևանի քաղաքապետարանը իրավասու չէ մայրաքաղաքի տոնակատարության համար հատկացված գումարներն ուղվելու այլ նպատակների: Այս մասին սեպտեմբերի 30-ին, «Իմ ջերմ ու բարի քաղաքը» խորագրի ներքո հոկտեմբերի 10-11 կայանալիք տոնակատարությունների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Երևան համայնքը սահմանված օրենքի շրջանակներում ունի իր լիազորությունները, որոնք պայմանավորվում են Երևան քաղաքի վարչական տարածքային սահմաններով: Քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել միայն Երևանի այս կամ այն խնդիրը լուծելու համար: Իսկ մայրաքաղաքի տոնակատարության համար բարեգործների տրամադրած գումարները նպատակայյին են, և քաղաքապետարանն իրավունք չունի դրանք ուղորդելու այլ նպատակների: Որքան էլ որ խնդիրը լինի բոլորիս համար մտահոգիչ է, սակայն այն մնում է Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս», – ընդգծել է Արամ Սուքիասյանը:










































