Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է М51 բալիստիկ հրթիռ։ Ֆրանսիայի ՊՆ-ը հայտնել է, որ փորձարկումն իրականացվել է առանց միջուկային մարտագլխիկի։
Հրթիռն արձակվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդ դեպարտամենտի Բիսկարոս կենտրոնից։ Ֆրանսիացի զինվորականները հայտնել են, որ հրթիռի ընթացքին հետևել են թռիչքի ողջ փուլում, և որ այն ընկել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ափերից մի քանի հարյուր կիլոմետր հեռու։
Սա М51-ի առաջին փորձարկումն է 2013 թվականից հետո։ Հրթիռի հեռահարությունը կազմում է ավելի քան 8000 կիլոմետր։









































