Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Պորտու»-ի դեմ խաղի մասին:
«Եթե թիմը պարբերաբար միավորներ է կորցնում, ստիպված ես լինում որոշումներ կայացնել: Դժվար է վերլուծել «Պորտու»-ի դեմ խաղը: Այն, որ մենք երկու անգամ սխալվեցինք, չի նշանակում, թե վատ խաղացինք:
Մենք պետք է վերգտնենք մեր խաղը: Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում երկու խաղ ենք անցկացնելու և պարտավոր ենք դրական արդյունքի հասնել: Լավագույն ֆուտբոլը ցուցադրելու համար ֆուտբոլիստներին դրական զգացումներ են պետք:
Սակայն երբ ամեն ինչ քո դեմ է, այնքան էլ հեշտ չէ նման զգացումներ ունենալ»,- լոնդոնյան ակումբը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը:







































