ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի ու Instagram-ի իր էջերում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին:
«Երեկ Նյու Յորքում լավ հանդիպում ունեցանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկեցինք Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը»,- գրել է նա։










































