Ռուսաստանը կդառնա միակ երկիր, որը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը կմասնակցի օրինական հիմունքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ նման գործողությունների անցկացումը հնարավոր է միայն կա՛մ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով, կա՛մ այս կամ այն պետության օրինական իշխանությունների խնդրանքով։ Այսօր Կրեմլի վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանին է դիմել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարում ռազմական օգնության ցուցաբերման խնդրանքով։
«Ռուսաստանը փաստացի կլինի միակ երկիրը, որն այդ գործողությունը կիրականացնի օրինական հիմունքով՝ Սիրիայի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»,- ընդգծել է Պեսկովը։










































