Հանրապետության հյուսիսային շրջաններում 1-ին, 3-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը hոկտեմբերի 2-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +29 աստիճան, հոկտեմբերի 2` +25, հոկտեմբերի 3-5-ին` +27 աստիճան:











































