Կինոռեժիսոր և սցենարիստ Օրսոն Ուելսի ձեռագրերը ԱՄՆ աճուրդում վաճառվել են 102 հազար դոլարով: Դրանց թվում է նաև «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի սցենարի վերջնական տարբերակը, որը Ամերիկյան կինոինստիտուտի վարկածով՝ ամերիկյան ֆիլմերի 100 լավագույն ֆիլմերի ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Սցենարի 3 տարբերակները ներկայացրել է Profiles in History ընկերությունը: Փաստաթղթերը վաճառել է Ուելսի մտերիմ ընկերը, որը սցենարի ձեռագրերը ստացել է անձամբ հեղինակից:
Ամենամեծ գումարն առաջարկվել է ֆիլմի սցենարի երրորդ՝ վերջնական տարբերակի համար: Ձեռագիրը վառառվել է 44.800 դոլարով:
Բացի դրանից՝ աճուրդի են դրվել Ուելսի ևս մի քանի ձեռագրեր, որոնք ներկայացրել են այլ սեփականատերեր: Դրանց թվում է Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմը» վեպի հիման վրա աղմուկ հանած ռադիոներկայացման համար տեքստը, որն Օրսոն Ուելսը հեղինակել է 1938թ.:






































