Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ մրսել է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Կոլումբիայի համալսարանում ուսանողների առջև ելույթ ունենալիս:
«Չորս օրում ես լրջորեն մրսել եմ, այժմ ջերմությունս 38.5 աստիճան է»,- ասել է Պորոշենկոն: Միաժամանակ նա նշել է, որ չէր կարող հրաժարվել ամերիկացի ուսանողների առջև ելույթից: «Ապագա համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումն ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Պորոշենկոն:
Կոլումբիայի համալսարանում ելույթի ժամանակ Պորոշենկոն նաև հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողանա գոյատևել առանց Ուկրաինայի, որը պետք է ԵՄ անդամ դառնա, նույնիսկ եթե դա չեն ուզում հենց իրենք՝ եվրոպացիները: Բացի դրանից՝ նա հայտնել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո երազում է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր, և վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Կիևին կհաջողվի վերադարձնել Դոնբասն ու Ղրիմը:








































