Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ-ի համար շարունակում է մնալ առաջնահերթ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ լիցքաթափել բռնությունները։ Կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն, խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմն ու Ժնևյան կոնվենցիաների պայմանները։ Մենք կողմերին կրկին կոչ ենք անում բարձր մակարդակով մասնակցել բանակցություններին՝ ուղղված խաղաղ ու համապարփակ շուտափույթ կարգավորմանը»։