ԱՄՆ Ջորջիա նահանգում 70 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մահապատժի է ենթարկվել 47-ամյա Քելլի Գիսենդեյները, ով 1997 թվականին դատապարտվել էր իր ամուսնու սպանությունը կազմակերպելու համար։
Կինը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով՝ չնայած Հռոմի պապի պաշտոնական դիմումին, ով ամերիկյան իշխանություններին խնդրել էր մեղմացնել պատիժը։











































