Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի, Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի պայմանագիրը մենեջեր Բրայան Էփսթայնի հետ, որը դրեց աշխարհում ամենահաջողված երաժշտական նախագծերից մեկի սկիզբը՝ «Բիթլզ» խումբը, երեքշաթբի օրը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 365 հազար ֆունտ ստերլինգով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
1962-ի հոկտեմբերի 1-ին թվագրված պայմանագրի մեկնարկային գինը եղել է 200-250 հազար ֆունտ ստերլինգ:
Դրա վրա դրված են ոչ միայն հայտնի քառյակի և նրանց մենեջերի ստորագրությունները, այլև Փոլ Մաքքարթնիի և Ջորջ Հարիսոնի ծնողների ստորագրությունները, քանի որ փաստաթղթի ստորագրման պահին նրանք դեռ 21 տարեկան չկային










































