ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում պետք է առաջնային խնդիր լինի ԱՄՆ-ի համար, քաղաքական կարգավորման հարցերը կարելի է ավելի ուշ լուծել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ-ում ռազմական փորձագետ, հրաժարական տված գեներալ-լեյտենանտ Ռիք Ֆրանկոնին:
«ԴԱԻՇ-ը պետք է հաղթվի, նախևառաջ, ռազմական ճանապարհով, իսկ հետո պետք է լինի լուծումը: Մենք անհեռատես կլինենք, եթե մտածենք, որ պետք է փոխենք ռեժիմը և հաղթենք ԴԱԻՇ-ին: Պետք է ընտրել մեկը: Ես կարծում եմ, որ իրականությունը հուշում է, որ դա պետք է լինի ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը, իսկ Ասադի մասին մենք կարող ենք մտածել նաև հետո»,- ասել է Ֆրանկոնը:
Նա նաև ասել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պետք չէ հույս դնել ռուս զինվորականների վրա` ինչպես դա նախկինում առաջարկել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:











































