Google-ը, ՆԱՍԱ-ն և USRA-ն (Universities Space Research Association) համաձայնության են եկել D-Wave Systems ընկերության հետ հզոր քվանտային D-Wave 2X համակարգչի գնման համար: Համակարգչի վրա նրանք ընդհանուր լաբորատորիայում պատրաստվում են տեղադրել QAIL (Quantum Artificial Intelligence Lab) քվանտային արհեստական ինտելեկտը: Այդ մասին հաղորդում է Business Insider-ը:
Գնորդները պատրաստվում են նոր համակարգիչն օգտագործել քվանտային հաշվարկներում, արհեստական ինտելեկտում, մեքենայական ուսուցման և օպտիմալացման մեջ: Ներկայումս Google-ը և ՆԱՍԱ-ն օգտագործում են D-Wave Systems ընկերության նախորդ սերնդի համակարգիչները:
D-Wave 2X-ը համարվում է D-Wave Systems ընկերության ստեղծած երրորդ քվանտային համակարգիչը, որն իր նախորդից երկու անգամ ավելի հզոր և անաղմուկ է: D-Wave Systems ընկերության կենտրոնը գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիայում: Ներկա պահին այն հանդիսանում է աշխարի միակ ընկերությունը, որը վաճառում է քվանտային համակարգիչներ:
Քվանտային համակարգիչներն ի տարբերություն սովորականների աշխատում են քվանտային մեխանիկայի օրենքների հիման վրա (այնտեղ հաշվարկներ տեղի են ունենում բիթերի քվանտային անալոգ կուբիթներով):








































