Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 22 անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Forbes ամսագրի գնահատմամբ՝ նրա կարողությունը նախորդ ցուցանիշի հետ համեմատած կրճատվել է $3,2 միլիարդով` հասնելով $76 միլիարդի:
Երկրորդ տեղը գրավում է Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը` $62 միլիարդով: Երրորդ տեղում է Oracle ղեկավար Լարի Էլիսոնը` $47,5 միլիարդ:
Առաջին տասնյակում տեղ են գրավել նաև Amazon.com-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը` $47 միլիարդ, Դևիդ և Չարլզ Կոխերը` $41 միլիարդ, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` $40,3 միլիարդ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը` $38,6 միլիարդ, Wal-Mart-ի համաներդրող Ջիմ Ուոլթոնը` $33,7 միլիարդ, տասնյակը եզրափակում է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը` $33,3 միլիարդ:
2015 թվականին նորացվել են մի շարք ռեկորդներ: 400 հոգու ընդհանուր կարողությունը աճել է $50 միլիարդով` հասնելով ռեկորդային $2,34 տրիլիոնի:









































