Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակիչները հազվագյուտ բնական երևույթ են արձանագրել՝ շրջված ծիածան: Ֆենոմենի լուսնակարները մարդիկ հրապարակել են սոցցանցերում, գրում է Daily Mirror-ը:
Մասնագետները նշում են, որ այդ երևույթը կոչվում է նաև զենիթային աղեղ, որը լուսապսակի տեսակներից մեկն է: Սովորաբար այն հայտնվում է, երբ երկնքում փետրավոր ամպեր կան, բայց այն տեսնել հնարավոր է չափազանց հազվադեպ, քանի որ այն մեծ բարձրության վրա է լինում:
«Շրջված ծիածանի հայտնվելը հնարավոր է բացառապես մի շարք մթնոլորտային պայմանների համադրության դեպքում»,- նշում են օդերևութաբանները:
Ծիածանն առաջանում է, քանի որ արեգակնային լույսը բեկվում է և արտացոլվում է մթնոլորտում առկա ջրի (անձրևի կամ մառախուղի) կաթիլներով:













































