Lenta.ru-ի փոխանցմամբ՝ շվեյցարական RJ-Romain Jerome ընկերությունը թողարկել է Spacecraft Batman ժամացույցների սահմանափակ հավաքածու։ Այն անվանվել է Բեթմենի պատվին։
Ժամացույցի վրա առկա է Բեթմենի խորհրդանիշը։ Դրա մասին նշված է ընկերության կայքում։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 75 ժամացույց։ Մոդելի արժեքը կազմում է 33.000 դոլար։








































