Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի հանդես է եկել ԵՄ խորհրդատվական և ղեկավար մարմինների շրջանակում սոցիալական հարցերով եվրախումբ ստեղծելու առաջարկով։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Արհմիությունների եվրոպական համադաշնության 13-րդ համագումարում։
ԵՄ այդ խմբում կարող են ընդգրկվել ԵՄ անդամ երկրների սոցիալական հարցերով նախարարները։ Նման կառույց արդեն գոյություն ունի ԵՄ այլ ոլորտում. խոսքը տնտեսական և դրամաարժութային հարցերով եվրախմբի մասին է, որը միավորում է եվրոգոտու երկրների ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարներին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ սոցիալական թեմայով երկխոսությունը Եվրոպայում վերջին տարիներին զրոյացել է և պետք է վերսկսել։







































