Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ԵՄ հուսալի գործընկերն է։ Այդ մասին Բաքվում ընթացող «Ադրբեջանն ու Կասպից ծովը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի առևտրաշրջանառության 43 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին, և դրա մեծ մասը կազմում են էներգակիրները։ Մարդի խոսքով՝ էներգետիկ ոլորտում շատ ամուր են ԵՄ-ի ու Ադրբեջանի կապերը։
Խոսելով «Հարավային գազային միջանցք» նախագծի մասին, որը նախատեսված է ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու համար, դեսպանը հայտարարել է, որ այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար, և ԵՄ-ն ամբողջովին աջակցում է դրան։
Մալենա Մարդը հավելել է, որ ապագայում կարող են ընդլայնվել «Հարավային գազային միջանցք» նախագծի հնարավորությունները, քանի որ այդ նախագիծն իրենց համար կարևոր է էներգետիկ անվտանգության ռազմավարության տեսանկյունից։






































