Արգենտինական «Լուխան» ակումբի ֆուտբոլիստ Մարիանո Գորոսիտոն գրավել է մրցակցի դարպասն ու որոշել գոլը տոնել… շտապ օգնության մեքենայում:
Մրցավարն, իհարկե, այդ քայլը չի գնահատել և դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին:
Հավելենք, որ «Լուխան»-ի և «Արգենտինո Մերլո»-ի հանդիպումն ավարտվել է առաջինիս՝ 4:0 հաշվով հաղթանակով, իսկ Գորոսիտոն խփել է իր թիմի երրորդ գոլը:








































