Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հանդեպ վարում է պրագմատիկ քաղաքականություն, և որ դա դուր է գալիս համայն աշխարհին, հանրությանը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ առկա քաղաքականությունը, սակայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում գոյություն ունեցող սկզբունքային քաղաքականությունը չի վերանայվելու:
«Ռուսաստանի հանդեպ մեր քաղաքականությունը հենված է պրագմատիզմի վրա։ Հենց դա է դուր գալիս համայն աշխարհին։ Նրանք տեսել են, որ մեր երկիրը մեր իշխանության ժամանակ սկսել է վարել պրագմատիկ հարևանային քաղաքականություն, այդ թվում նաև Ռուսաստանի հետ։ Մենք շարունակելու ենք Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ այդ մոտեցումը»,- ասել է նա։










































