«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին մեղադրանքներ է ներկայացվել՝ Իսպանիայի հարկային մարմիններից ավելի քան 1,5 մլն եվրո թաքցնելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2011 և 2012 թվականներին Մասկերանոն փորձել է հարկային մարմիններից թաքցնել ԱՄՆ-ում և Պորտուգալիայում գտնվող ընկերությունների միջոցով սեփական կերպարի իրավունքների վաճառքից ստացված եկամուտները:
Սեպտեմբերին Մասկերանոն վճարել է պահանջվող գումարն ու 200 հազար եվրո տուգանքը, ինչը պետք է մեղմացնի վճիռը, եթե 31-ամյա ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի:










































