Goal. com-ի վարկածով՝ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության պատմության լավագույն դարպասապահ:
Նշված ցուցանիշով երկրորդը Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է, երրորդը՝ Պետր Շմեյխելը «Մանչեսթեր Յուանյթեդ»-ից:
Հարցմանը մասնակցել է պարբերականի շուրջ 50 հազար ընթերցող՝ աշխարհի 37 երկրներից: Իսպանացու օգտին քվեարկել է հարցվողների 33%-ը, իտալացու՝ 19%-ը, դանիացու՝ 10%-ը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մյուս դարպասապահ Էդվին վան դեր Սարը չորրորդն է՝ շրջանցելով «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Օլիվեր Կանին և «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխին:









































