Ավելի քան 50 երկիր պարտավորվել է ՄԱԿ-ին տրամադրել հավելյալ 40 հազար զինծառայող՝ կառույցի խաղաղարար գործունեությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ ոչ բոլոր խնդիրներն է կարելի լուծել նման կերպ, սակայն այդ համակարգը մնում է զինված հակամարտությունների կարգավորման կարևորագույն գործիքներից մեկը։
Ներկայում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունում ներառված են ավելի քան 125 հազար զինվորականներ 124 երկրներից։ Ավելի վաղ Օբաման կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի խաղաղապահական համակարգը։











































