ՄԱԿ-ը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հրապարակված զեկույցում հայտարարում են, որ մալարիա հիվանդությունը կարող է ոչնչացվել մինչև 2040 թվականը՝ չնայած արդյունավետ պատվաստանյութերի բացակայությանը, այն արմատախիլ անելու նախկին անհաջող փորձերին և հիվանդության կայունությանը դեղամիջոցների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գեյթսը և մալարիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռեյ Չեմբերսն ասել են, որ այդ հիվանդությունից ազատվելը կարող է փրկել 11 մլն կյանք և ապահովել 2 տրիլիոն դոլարի տնտեսական շահույթ: Microsoft-ի հիմնադրը հիվանդության արմատախիլ անելը բնորոշում է որպես «միակ կայուն որոշում»:
Զեկույցում նշվում է մինչև 2025-ը մալարիայի դեմ պայքարին ուղղված գումարը կրկնապատկելու անհրաժեշտության, ինչպես նաև հիվանդության հարուցիչներ հանդիսացող մոծակներին հսկելու նոր ուղիների որոնման մասին:












































