Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԵԽԽՎ նախագահ. ԼՂ հարցում պետք է ճնշում գործադրենք կողմերի վրա

Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրման հարցին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանն իր վերջին գործողություններով փորձում է միջազգային հանրության ուշադրությունն իր ներքին խնդիրներից շեղել դեպի սահմանագիծ, Բրասյորը ասել է.

«Եթե նայեք մամուլը, ապա առաջին էջերին կտեսնեք Ուկրաինան։ Այժմ միգրացիոն խնդիրն է։ Ամեն անգամ մենք ունենք նոր ճգնաժամ, որը գլխավերևում է, իսկ մյուսներն անհետանում են։ Սակայն սա չի նշանակում, որ հակամարտությունն է անհետացել։ Նույնը Լեռնային Ղարաբաղի դեպքում է։ Իսկապես մտահոգիչ է այն, որ բռնությունն աճում է։ Սա հակամարտություն է, իսկ բռնությունը չի կարող լինել պատասխան։ Ես կցանկանայի, որ մամուլն ավելի շատ խոսի այս մասին, քանի որ մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց՝ իսկապես ճնշում գործադրելով 2 կողմերի վրա՝ համաձայնության և լուծման հասնելու համար»:

Վեհաժողովի նստաշրջանում ԵԽԽՎ նախագահը նաև խստագույնս քննադատել է Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, գրում է Panorama.am-ը:

«Մարդու իրավունքների վիճակն այս երկրում վատթարանում է։ Մենք վերջերս քննադատեցինք Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի և Խադիջա Իսմայիլովայի դատապարտումը։ Առկա է նաև Իլգար Մամադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը, որ նա պետք է ազատ արձակվի, սակայն դատարանի վճիռը չի կատարվում։ Մենք իսկապես պետք է ստիպենք Ադրբեջանի իշխանություններին՝ փոխել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ մոտեցումը», – ասել է Բրասյորը:

Նույն օրն ԵԽԽՎ-ում տեղի է ունենալու Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողությունը, որն արդեն կլինի 3-րդը։ Բրասյորը հիշեցրել է նախորդ երկու մրցանակակիրներին։ Վացլավ Հավելի առաջին մրցանակին արժանացավ Բելառուսում այդ ժամանակ ազատազրկված ակտիվիստ Ալես Բիալիացկին, ով արդեն ազատության մեջ է։ Երկրորդ մրցանակը նախորդ տարի տրվեց ադրբեջանցի իրավապաշտպան, ներկայումս բանտարկված Անար Մամադլիին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում